Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ |
Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։
Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ է բարի եղել»։ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամովնացիների երկիրը։
բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից և վերցնելով Սավուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Հաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում գտնվող կաղնու տակ ու յոթ օր ծոմ պահեցին։
Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։
Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։
Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա է բարություն տալիս ողջ մնացած մարդու սրտին։
Երկու բան կա քեզ հակառակ. և ո՞վ է, որ ցավակից է լինելու քեզ. կործանում և կոտորած, սով և սուր է լինելու, և ո՞վ է ցավակցելու քեզ։
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։
Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։
Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։
Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։
Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։
Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։
Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին. կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։
Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան, ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։
Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։
որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։