Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 2:11
34 Խաչաձեւ Հղումներ  

Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք.


Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։


Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։


Արդ ողորմությունը հեռացավ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիվ։


Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։


որը և նրա համար ծնեց Զեմրանին, Հեկտանին, Մադանին, Մադիանին, Եսբոկին և Սովիվեին։


Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։


Ո՛վ բարեկամներ, ողորմե՛ք ինձ, ողորմե՛ք ինձ, քանի որ Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։


«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. բոլորդ էլ չար մխիթարիչներ եք։


Եվ դուք, որ նայում եք Սաբայի շավիղին, տեսե՛ք և ճամփաները թեմնացիների.


Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովիվեին։ Հեկսանի որդիները՝ Սաբա և Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուել, Նաբդեել, Ասուրիիմ, Լատուսիիմ և Լոովմին։


Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։


Սրանք են Եսավի սերունդների իշխանները՝ Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիները՝ իշխան Թեմանը, իշխան Ովմարը, իշխան Սովփարը, իշխան Կենեզը,


Եղիփազի որդիներն են Թեմանը, Ովմարը, Սովփարը, Գոթոմն ու Կենեզը։


Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։


Երկու բան կա քեզ հակառակ. և ո՞վ է, որ ցավակից է լինելու քեզ. կործանում և կոտորած, սով և սուր է լինելու, և ո՞վ է ցավակցելու քեզ։


Մի՛ լքիր քո բարեկամին և քո հոր բարեկամին, և մի՛ մտիր եղբորդ տունը քո տառապանքի ժամանակ. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։


Մարդը լկտիությամբ բոզանոց է գնում։ Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։


Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։


Զզվել են ինձնից իմ ծանոթները. ում սիրում էի, իմ դեմ են ելել։


Բաղդատ Սավքեցին նորից խոսեց ու ասաց.


Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասվեն։


Եղիփազ Թեմնացին պատասխանեց ու ասաց.


Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք և ողջացնում եք չարիքներ միայն։


Բաղդատ Սավքեցին պատասխանեց ու ասաց.


Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց թեմնացի Ասոմը։


Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Նրա եղբայրները նրան մխիթարելու եկան։


Եղիփազ Թեմնացին, Բաղդատ Սավքեցին ու Սովփար Մինեցին գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրանց։ Եվ թողություն շնորհեց նրանց մեղքերին՝ Հոբի համար։


Եվ կսարսեն քո պատերազմողները, որ Թեմանայում են, քանի որ կվերանա մարդը Եսավի լեռից


Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց Ասոմը՝ թեմանացիների երկրից։


Գադերովթը, Բեթղագոնը, Նովման, Մակեդդան՝ տասնվեց քաղաքներ և նրանց ավանները։


Այն ժամանակ Եղիփազ Թեմնացին պատասխանեց և ասաց.


Սովփար Մինեցին պատասխանեց ու ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ