18 Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։
18 Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ էր մոտ։
Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը. նրա երկարությունը մոտ հազար վեց հարյուր ասպարեզ էր։
Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն հավասար էր լայնությանը։ Եվ նա չափեց նրա երկարությունը՝ տասներկու հազար ասպարեզ, նույն չափն ունեին նաև նրա լայնությունն ու բարձրությունը։
Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։
Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։
Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր վաթսուն ասպարեզով։
Եվ նրանց թողնելով՝ քաղաքից դուրս ելավ՝ դեպի Բեթանիա, և այնտեղ գիշերեց։