ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։ |
Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։
Եվ ինչպես սուրբ ոչխարները, ինչպես Երուսաղեմի ոչխարները՝ նրա տոների ժամանակ, այնպես են լինելու ավերված քաղաքները՝ մարդկանց խմբերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ.
Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։