Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են, ուստի ոչխարները նրանց չեն լսել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:8
11 Խաչաձեւ Հղումներ  

«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։


«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ.


«Վա՜յ հովիվներին, որ կորցրին ու ցրեցին քո արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։


Բոլորովին վերջերս մեջտեղ ելավ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե ինքը երևելի մեկն է, և որին հարեցին թվով մոտ չորս հարյուր մարդիկ։ Նա սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանված էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։


իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս։


Օտարի հետևից չեն գնում, այլ փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»։


որովհետև ահա ես տգետ հովիվ եմ ոտքի հանում երկրի վրա. տկարին չի խնամելու, ցրվածին չի փնտրելու, վիրավորվածին չի բժշկելու, ողջին հոգ չի տանելու, բայց ուտելու է ընտիրների միսը և փշրելու է նրանց ոտքերը։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ