ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։ |
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
Դուք էլ, իմ հոտե՛ր, իմ արոտի՛ ոչխարներ, մարդիկ եք, ես էլ՝ ձեր Տերը՝ Աստված”»,- ասում է Տերը՝ Աստված։
Եվ ինչպես սուրբ ոչխարները, ինչպես Երուսաղեմի ոչխարները՝ նրա տոների ժամանակ, այնպես են լինելու ավերված քաղաքները՝ մարդկանց խմբերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ.
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։