ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այս է Հովհաննեսի վկայությունը. երբ հրեաները Երուսաղեմից նրա մոտ քահանաների ու ղևտացիների ուղարկեցին, որպեսզի նրան հարցնեն. «Դու ո՞վ ես», |
Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։
Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։
Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։
Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ ես վերականգնում այն»։
Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։
Հրեաներն ասացին. «Մի՞թե անձնասպանության պիտի դիմի, քանի որ ասում է՝ “Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։
Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, թե սամարացի ես դու, և քո մեջ դև կա»։
Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա։ Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես՝ “Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։
Եվ երբ Հովհաննեսն իր գործունեության ընթացքն ավարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ եք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ հետևից գալիս է նա, որի ոտքերի կոշիկներն արձակելու արժանի չեմ”։
Եվ Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին քարոզում էր ապաշխարության մկրտությունը և ասում, որ նրա՛ն թող հավատան, ով գալու է իրենից հետո, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին»։
Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։
Այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից և պատմում ենք ձեզ. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա։