Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին քարոզում էր ապաշխարության մկրտությունը և ասում, որ նրա՛ն թող հավատան, ով գալու է իրենից հետո, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունն էր տալիս և ասում էր, որ հավատան նրան, ով իրենից հետո էր գալու, այսինքն՝ Քրիստոս Հիսուսին»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 19:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։


Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում,


որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։


Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։


Քանի որ Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք ոչ շատ օրեր հետո Սուրբ Հոգով պիտի մկրտվեք»։


Հիշեցի Տիրոջ խոսքը, որն ասում էր. “Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ