ՀՈՎԵԼ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ավերեց իմ որթատունկը և իմ թզենիները ոչնչացրեց, ամբողջությամբ ցնցեց ու գցեց այն և կեղևահան արեց նրա ճյուղերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։ |
ու ցրեց եգիպտացիների ողջ երկրի վրա ու սփռեց նրա տարածքների վրա։ Դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և ոչ էլ դրանից հետո։
Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։
Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։
Նրանք հավաքելու են իրենց բերքը,- ասում է Տերը,- բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրա, որոնց տերևն անգամ պիտի թափվի. ինչ տվել եմ նրանց, պիտի գնա նրանցից»։
Եվ արդ, նրա պղծությունը հայտնի կդարձնեմ իր հոմանիների առաջ, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։
ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։
«Հարվածեցի ձեզ տապով և դալկություն բերեցի ձեզ վրա։ Շատացրիք ձեր պարտեզները և այգիները, ձեր թզենիներն ու ձիթենիները, և թրթուրը կերավ դրանք, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Թեև թզենին չի տա իր պտուղը, և որթատունկը ծնունդ չի ունենա, ձիթենու բերքը կխաբի, և դաշտերը կերակուր չեն տա, հոտերը կպակասեն արոտավայրից, և մսուրների մեջ եզներ չեն լինի,
Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։