Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 1:12
19 Խաչաձեւ Հղումներ  

Ամեն, ամեն տեղ գինու վրա ողբացե՛ք. ամեն ուրախություն լռեց, վերացավ ողջ երկրի ցնծությունը։


Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։


ձեր աչքերի առաջ. ձեր Աստծու տնից պակասեցին կերակուրները, ուրախությունն ու խնդությունը։


քանի որ ավերվեցին դաշտերը։ Թող սուգ անի երկիրը, որովհետև ապականվեց ցորենը, ցամաքեց գինին, նվազեց ձեթը։


Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։


մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։


Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։


Որովնայիմից լսվում է գուժկանների բոթը. “Մահ և կործանում.


որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։


Տնկիները քո՝ դրախտ նռնենիների՝ մրգատու ծառերի պտուղներով հանդերձ,


Շա՜տ են ասողները, Թե ո՛վ մեզ բարություն պիտի ցույց տա։ Քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց,


Հասան մինչև Ողկույզի [𝕸 Էշքոլ] ձորը, հետախուզեցին այն, կտրեցին որթի ուռ և նրանից խաղողի մի ողկույզ, բարձեցին այն լծակներով։ Նաև նուռ ու թուզ վերցրին։


Պիտի սգա գինին, պիտի սգա այգին, խրախճանքով տարվածները բոլորը հոգոց պիտի հանեն։


Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։


Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ