ՀՈԲ 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փոթորիկով չի՞ ոչնչացնելու ինձ. բազում են հարվածները, որ զուր տեղը հասցրել է ինձ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի, |
Յոթ օր ու յոթ գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք մի բան չխոսեց հետը, որովհետև տեսնում էին նրան հասած սաստիկ մեծ հարվածները։
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։
Հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով՝ իմ ողորմությունը, և նրանք, որ իրենց հույսն իզուր դրել են ստության վրա՝ ասելով՝ “Մեզ չի հասնի մրրիկը,
Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկությունը մրրկաշարժ պիտի բարձրանա ամբարիշտների վրա, պիտի գա
Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։
Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։
Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։