Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Յոթ օր ու յոթ գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք մի բան չխոսեց հետը, որովհետև տեսնում էին նրան հասած սաստիկ մեծ հարվածները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 2:13
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։


Վեր բարձրացած՝ մտա գերյալների մեջ ու գնացի Քոբար գետի բնակիչների մոտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով՝ յոթ օր նստեցի նրանց մեջ։


Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև


Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, սգի պիտի մատնվեն, իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալվես գետնին։


Ոչինչ չթաքցվեց նրանց որդիներից՝ Մյուս սերնդին պատմելով Տիրոջ օրհնությունները, Իր զորությունն ու սքանչելիքները, որ գործեց։


«Մի՞թե շատ անգամներ է քո խոսքը զազրալից եղել քո խոսքերի զորությանն ո՞վ կդիմանա։


Աստված հաստատությունն անվանեց երկինք։ Աստված տեսավ, որ լավ է։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երկրորդ։


Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր։


Երբ ես լսեցի այս խոսքերը, պատռեցի իմ հագուստները, փետեցի իմ մազերն ու մորուքը և նստեցի սգավոր։


«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։


Ի վերջո Հոբը բացեց իր բերանը և անիծեց իր ծնված օրը՝


Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ