18 ինձ հանգիստ էլ չի տալիս, դառնությամբ է լցրել ինձ.
18 Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։
Դու ինձ մինչև ե՞րբ չես թողնելու, չես արձակելու ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ թուքս։
Ինձ լեղի տվեց ուտելու և հարբեցրեց դառնությամբ,
Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին։
նաև իր ձեռքն հանապազ շարունակ իմ դեմ դարձրեց։
Ո՞վ է քեզ հավասար ամպերի մեջ, Կամ Աստծու որդիների մեջ ո՞վ է նման Տիրոջը։
Ինձ պաշարեցին չարերը, որոնց թիվ չկար, Իմ անօրենությունները հասան ինձ, և ես չկարողացա տեսնել։ Գլխիս մազերից ավելի շատացան, և սիրտս լքեց ինձ։
«Կենդանի է Տերը, որ ինձ հետ այսպես դատաստան տեսավ, Ամենակալը, որ դառնացրեց իմ հոգին։
Ինչո՞ւ է դառնացածներին լույս տրվում, և ցավագնած հոգիներին՝ կյանք։
կամ մի՞թե շատ կարճ չէ ժամանակն իմ կյանքի։ Թո՛ւյլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգստանամ,
Իմ դեմ չար վճիռներ գրեցիր ու վրաս գցեցիր մանկության մեղքերս։
Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։
դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այդ ժողովրդին վտանգով եմ կերակրելու և դառնության ջուր եմ խմեցնելու։