ՀՈԲ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կամ առանց աղի հաց կուտվի՞։ Կամ համ կլինի՞ դատարկ խոսքերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե անհամ բանը կուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։ |
Արդ, մի՞թե զուր է ցիռը զռում, եթե իր համար կեր չի խնդրում։ Կամ թե եզը մսուրում կգոռա՞, եթե կերակուր ունենա։
Ձեր բոլոր անարյուն ընծաները թող աղով աղվեն. Աստծու ուխտի աղը մի՛ պակասեցրեք ձեր զոհերից. բոլոր ընծաների հետ ա՛ղ մատուցեք։
«Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։
Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։