11 Որովհետև միտքն է քննում խոսքը, ու քիմքն է համտեսում կերակուրը։
11 Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։
քանզի ականջն է քննում խոսքերը, իսկ կոկորդը կերակուրներն է ճաշակում։
քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։
Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։
որպեսզի դուք ընտրեք լավը և հաստատուն ու անսայթաք մնաք Քրիստոսի օրվա համար՝
քանի որ իմ լեզվին անիրավ բան չկա, կամ իմ կոկորդը իմաստություն չի՞ խոկում»։
Խոսում եմ իբրև գիտակից մարդկանց հետ։ Ինքնե՛րդ դատեք, թե ի՛նչ եմ ասում։