3 քանզի ականջն է քննում խոսքերը, իսկ կոկորդը կերակուրներն է ճաշակում։
3 Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։
Որովհետև միտքն է քննում խոսքը, ու քիմքն է համտեսում կերակուրը։
Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ մեկի կողմից չի քննվում։
Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։
Ահա բացեցի բերանս, ու խոսեց լեզուս։
թող ականջներս լսեն անեծքն իմ, թող արհամարհվեմ ու քամահրվեմ իմ ժողովրդից։
քանի որ իմ լեզվին անիրավ բան չկա, կամ իմ կոկորդը իմաստություն չի՞ խոկում»։
«Ո՛վ իմաստուններ, լսե՛ք ինձ, և դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրեք.
Արդ, մենք մեզ համար ատյան ընտրենք ու մեր մեջ իմանանք, թե ի՛նչն է բարի։