Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 6:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Չի կարող հանդարտվել իմ հոգին, գարշահոտ է իմ կերակուրը, ինչպես հոտն առյուծի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 6:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղեմում հացի պաշարը. թող հացը կշռով ու պակասությամբ ուտեն, ջուրն էլ չափով ու պակասությամբ խմեն,


Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։


Տերն իսպառ չի բարկանում և ոխ չի պահում հավիտյան։


Կերակուրիցս առաջ հեծությունը հասավ. արցունքներով ու ահով ընկճված եմ,


ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։


Կինն ասաց. «Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար. այն կուտենք ու հետո կմեռնենք»։


Կամ առանց աղի հաց կուտվի՞։ Կամ համ կլինի՞ դատարկ խոսքերում։


Երանի ինձ տրվի և կատարվի խնդիրքն իմ, և հույսս լիացնի Տերը։


Թեև հոգին կերակուր պիտի տենչա, բայց ինքը պիտի չկարողանա ուտելու սնունդ ակնկալել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ