6 Մի՞թե անհամ բանը կուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։
6 Կամ առանց աղի հաց կուտվի՞։ Կամ համ կլինի՞ դատարկ խոսքերում։
Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։
Քո բոլոր հացի ընծաները աղով կանես. քո հացի ընծաներից քո Աստծու ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր զոհերի հետ աղ էլ կբերես։
Աղը լավ բան է. բայց եթե աղը իր համը կորցնի, ինչո՞վ այն կրկին ձեռք կբերի։
Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։
Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։
«Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։
Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։
Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։
Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։
Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։
Մի՞թե վայրի էշը խոտի կողքին կզռա, կամ եզն իր կերի մոտ կբառաչի՞։
Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։