Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
ՀՈԲ 5:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ հասու է լինում իմաստունների բարդ մտքերին, խափանում բազմադավների մտադրությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։ |
Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։
Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
«Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։
Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։
Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,
իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։
Այսպես է ասում Տերը. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող հարուստն իր հարստությամբ չպարծենա,
Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, նետվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը։ Նա սկսեց ավելի սաստիկ հարվածել էշին։
որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» (Հոբ 5.13)։