Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 «Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եգիպտոսի ոգին պիտի դատարկվի իր միջից, ես պիտի խորտակեմ նրա խորհուրդը, նրանք պիտի հարցապնդեն կուռքերին և կախարդներին, վհուկներին և գուշակներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 19:3
28 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։


Այսպիսով Սավուղը, համաձայն Տիրոջ խոսքի, մեռավ իր այն անօրենությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան,


Պիտի դիմանա՞ քո սիրտը, պիտի զորանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ այդպես վարվեմ քեզ հետ։ Ես՝ Տերս եմ ասում և անելու եմ։


«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ


քո ընտիր ցուլը փախուստ տվեց, չմնաց, քանի որ Տերը լքեց նրան»։


Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։


Դե հիմա մնա՛ քո դյութությունների ու քո բազում կախարդությունների մեջ, որոնք քո մանկությունից սկսած սովորեցիր. գուցե կարողանաս օգո՞ւտ քաղել,


Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Արդարև, այն, ինչ սուրբ Աստված խորհեց, ո՞վ կարող է խափանել, և ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Հիշեցի Տիրոջ գործերն ի սկզբանե, Հիշեցի նրա սքանչելիքները։


Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։


Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։


Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։


Առավոտյան, երբ Նաբաղը գինուց սթափվեց, կինն այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարված ստացավ, և նա կարծես քար կտրեց։


Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր, Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։


Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ