Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 15:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հանցավոր եղար բերանիդ խոսքերով, իսկ հզորների խոսքերը չքննեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 15:5
19 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։


Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։


Դրանց երկյուղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ դիզեցիր այսպիսի խոսքեր։


Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիվ են, մեղքերդ՝ անթիվ։


Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։


Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։


որ չեզոքացնում է խորամանկների մտադրությունները, և նրանց գործերը մղում ձախողման,


որ հասու է լինում իմաստունների բարդ մտքերին, խափանում բազմադավների մտադրությունները։


Լսի՛ր աղոթքներս, որովհետև ամեն մարմին քեզ մոտ է գալու.


Մի՞թե սրանց համար չեմ այցելելու նրանց,- ասում է Տերը,- կամ այդպիսի ազգից ես վրեժխնդիր չե՞մ լինելու։


Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։


Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ