ՀՈԲ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ չեզոքացնում է խորամանկների մտադրությունները, և նրանց գործերը մղում ձախողման, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։ |
Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։
Եղիսեեն, լուր ուղարկելով Իսրայելի արքային, ասաց. «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե անցնես այսինչ տեղով, քանի որ ասորիները դարան են մտել այնտեղ»։
Այսպես, արշալույսի բացվելուց մինչև աստղերի ելնելը կեսն աշխատում էր, կեսն էլ՝ զինված հսկում։
Երբ մեր թշնամիները լսեցին, թե իմացել և պատրաստվել ենք, Աստված ցրեց նրանց մտադրությունը, և մենք բոլորս վերադարձանք՝ շինելու պարիսպը՝ յուրաքանչյուրն իր գործին։
Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա, Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։
«Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։
Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,
Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։
Դավիթն ու նրա հետ եղող մարդիկ, մոտավորապես չորս հարյուր մարդ վեր կացան, ելան Կեիլայից ու գնացին, ուր կարող էին գնալ։ Երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, նա հրաժարվեց քաղաքի վրա հարձակվելուց։