Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եղիսեեն, լուր ուղարկելով Իսրայելի արքային, ասաց. «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե անցնես այսինչ տեղով, քանի որ ասորիները դարան են մտել այնտեղ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:9
15 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։


Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,


Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։


Ապա եկավ Եղիսեեի մոտ՝ լեռը, և գրկեց նրա ոտքերը։ Գեեզին մոտեցավ, որ նրան հետ քաշի, բայց Եղիսեեն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ»։


Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։


Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։


Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։


Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ Եղիսեեն ասաց. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով ապրե՛ք»։


Ասորիների արքան պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։ Նա, խորհրդակցելով իր ծառաների հետ, ասաց. «Որոշակի տեղում թող բանակը դարան մտնի»։


Իսրայելի արքան մարդ ուղարկեց Եղիսեեի նշած վայրը և դարանից զգուշացավ ոչ միայն մեկ, այլ երկու և ավելի անգամ։


Տե՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, և ես կճանաչեմ. այն ժամանակ կտեսնեմ նրանց գործերը։


որ չեզոքացնում է խորամանկների մտադրությունները, և նրանց գործերը մղում ձախողման,


Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր, Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։


Տիրոջ աչքերը պահում են խոհեմությունը, Տերն արհամարհում է անօրեն խոսքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ