ՀՈԲ 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ անձրև է տալիս երկրի վրա, ջրեր ուղարկում երկնքի ներքո, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում. |
Ձյանը հրամայում է. «Իջի՛ր երկրի վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։
Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
Իրենց մտքում անգամ չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ և հետո անձրև է տալիս մեզ և պահպանում է մեզ։
«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։
Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։