Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
ՀՈԲ 38:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ, թե ի՛նչ է սա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կայծակներ ուղարկել, որ գնան ու քեզ ասեն. “Ահա այստեղ ենք”։ |
Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
քանզի տեսանք, որ կրակ ընկավ երկնքից ու լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսունական զինվորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։
Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։
Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։
Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։ «Ահավասիկ ես կամ»,- ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։
Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։
Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։