Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Երկնքից կրակ թափվեց ու այրեց հոտերը, հովիվներին էլ նույն ձևով ճարակեց։ Միայն ես փրկվեցի ու եկա քեզ պատմելու»։
Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։