Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 16:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ և ոչնչացրեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որ խունկ էին մատուցում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 16:35
14 Խաչաձեւ Հղումներ  

և երկիրը, բացելով իր բերանը, կուլ տվեց նրանց ու Կորխին, իր ժողովրդի հետ։ Այդ ժամանակ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգու, որպեսզի մյուսների համար դաս լինի։


Տիրոջից հուր ելավ ու կլանեց նրանց, ու մեռան Տիրոջ առաջ։


Նրանց սրտերը գարշում էին ամեն տեսակ կերակուրից։ Նրանք մոտեցան մահվան դռներին։


Յուրաքանչյուրդ վերցրե՛ք ձեր բուրվառը և խո՛ւնկ դրեք նրանց վրա. յուրաքանչյուրն իր բուրվառը թող մատուցի Տիրոջ առջև՝ երկու հարյուր հիսուն բուրվառ, նաև դու և Ահարոնը՝ յուրաքանչյուրդ ձեր բուրվառով»։


ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց միացան նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն այրեր՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անվանի մարդիկ։


Եվ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի երկու վկաների բերանից և պիտի լափի նրանց թշնամիներին։ Եվ նրանց վնասել կամեցողներն այսպես պիտի կործանվեն։


Նրանց շուրջը գտնվող ողջ Իսրայելը փախավ նրանց ձայնից՝ վախենալով, թե երկիրն իրենց էլ կարող է կուլ տալ։


Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ Եվ անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։


Իսրայելի տան ծերերից յոթանասուն հոգի և նրանց մեջ՝ Սափանի որդի Հեզոնիան, որ նրանց առջև էր կանգնած։ Յուրաքանչյուրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ բարձրանում, կուտակվում էր ամպի պես։


Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։


այդ մարդիկ, որոնք չար համբավ տարածեցին այդ երկրի մասին, չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ