Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 65:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։ «Ահավասիկ ես կամ»,- ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 65:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Եսային համարձակվում է և ասում. «Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, հայտնվեցի նրանց, ովքեր ինձ չէին հարցնում» (Ես. 65.1)։


Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։


Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։


Ուրեմն ի՞նչ ասենք. որ հեթանոսները, ովքեր արդարության չէին հետևում, արդարություն ձեռք բերեցին, արդարություն, որ հիմնված է հավատի վրա,


Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։


Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։


Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։


Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։


Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։


Եղանք առաջվա պես, երբ դու մեզ չէիր տիրում, և քո անունը մեզ վրա չէր։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն և կհալվեն։


Սիոնից պիտի սկսեմ և պիտի մխիթարեմ Երուսաղեմին՝ գերությունից վերադարձին։


Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։


Նա հետ նայեց և ինձ տեսնելով՝ իր մոտ կանչեց։ Ասացի. “Ահա այստեղ եմ”։


Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ