ՀՈԲ 38:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա, |
Եվ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։ Մենք անցանք հրի և ջրի միջով, Բայց մեզ խաղաղությամբ դուրս հանեցիր։
Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։