Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 38:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 38:26
16 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։


Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։


Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում,


Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում.


Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,


Նա ամպերը բերում է մարդկանց խրատելու համար, կամ երկիրը ոռոգելու համար, կամ իր շնորհը ցույց տալու համար։


Ո՞վ է հեղեղների համար անցք բաց անում ու ճանապարհ՝ որոտումների փայլակի համար,


Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։


Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից,


Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ