ՀՈԲ 38:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որտեղի՞ց է դուրս գալիս եղյամը, կամ տարածվում հարավային հողմը երկնքի ներքո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։ |
Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։
Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։
որովհետև ինչպես կայծակն է ելնում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ լինելու է Մարդու Որդու գալուստը։