Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 24:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 որովհետև ինչպես կայծակն է ելնում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ լինելու է Մարդու Որդու գալուստը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու.

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 24:27
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր»։


Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է։


ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։


Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։


և նրանք ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին,- այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։


Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես,


Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


Երկնքի տակ ամեն ինչ նրա իշխանության տակ է, իսկ նրա լույսը՝ երկրի ծագերի վրա։


Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։


Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։


Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ, թե ի՛նչ է սա։


Կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթև վերադառնում էին փայլակի նմանողությամբ։


Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։


Ուրեմն եթե ձեզ ասեն՝ “Ահա անապատում է”, չելնեք, կամ թե՝ “Ահա՛ մառանում է”, չհավատաք.


Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ