ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։
ՀՈԲ 38:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին փոթորկի ու ամպի միջից. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց. |
ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։
Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա՝ Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։
Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
ու տեսա, որ ահա մի հողմ բարձրացած գալիս էր հյուսիսից, մի մեծ ամպ էլ՝ նրա կողքից։ Շուրջը լույս էր և հուր էր փայլատակում նրանից։ Նրա մեջ սաթի տեսքով մի բան կար՝ ճառագայթներն էլ մեջը։
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։