Մենք շատ ենք, իսկ եղանակը ձմեռային է, ուստի չենք կարող դրսում կանգնել, իսկ այդ մեկ կամ երկու օրվա գործ չէ, որովհետև այս հարցում ծանր ենք մեղանչել։
ՀՈԲ 37:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձյանը հրամայում է. «Իջի՛ր երկրի վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։ |
Մենք շատ ենք, իսկ եղանակը ձմեռային է, ուստի չենք կարող դրսում կանգնել, իսկ այդ մեկ կամ երկու օրվա գործ չէ, որովհետև այս հարցում ծանր ենք մեղանչել։
Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։
Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։
Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։
Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։