ՀՈԲ 37:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր Տիրոջ սրտմտության ու զայրույթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հապա լսեցե՛ք նրա որոտման ձայնը ուշադրությամբ ու նրա բերանից ելած շառաչյունը։ |
Նրա հետևից մի ձայն է գոչելու, որոտալու է իր ձայնի բարձրությամբ և դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։
Ամենազորը որոտալու է իր սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։
իր հրամանով երկնքում տեղավորեց շառաչող ջրերի առատությունը. նա երկրի ծագերից ամպեր է հանում, փայլատակումներ առաջացնում անձրևների ժամանակ, լույս է հանում իր շտեմարաններից։