ՀՈԲ 34:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իզուր կլինի ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետև անօրենությամբ են շարժվել, խեղճերին խոտորեցրել. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։ |
այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։
Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։