Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
ՀՈԲ 34:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ առհասարակ ամեն մարմին վերջ կգտներ, ամեն մարմին կդառնար հող, որից ստեղծվել էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն մարմին մեկտեղ կմեռնի, և մարդը հողը կվերադառնա։ |
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։
որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
Չեղավ մեկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ ինձ կդնի ագարակի մեջ՝ պահպանելու արտի ցողունը։ Նրա այս թշնամանքի համար այսուհետև պիտի անարգեմ նրան։ Ահա թե ինչու Տերը կատարեց այն ամենը, ինչ որ կարգադրեց։ “Այրվեցինք”,-
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։