14 Եթե կամենար սահմանափակել և հոգին իր մեջ պահել,
14 Եթե իր նպատակն էր իր հոգին և շունչը ետ քաշել,
Արյուն դարձրեց նրանց գետերը Եվ սպանեց նրանց բոլոր ձկները։
Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։
Եվ պիտի հավաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մեջ, պիտի արգելափակեն ամրոցների մեջ և շատ սերունդներ անց պիտի հիշեն նրանց։
Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,
Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։
Նա ինձ կփրկի որսացողի որոգայթից Եվ խռովեցուցիչ խոսքերից։
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։