22 Դրա համար եմ ասել. “Բարկությունը կործանում է մեծին ու հզորին”։
22 Ամեն բան մեկ է. նրա մասին ասում եմ, որ կատարյալին ու ամբարիշտին կորստյան է մատնում։
Քո ձեռքն է արարել ու ստեղծել ինձ, բայց հետո դարձել ու զարկել ես ինձ։
Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։
Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։
Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։
առհասարակ ամեն մարմին վերջ կգտներ, ամեն մարմին կդառնար հող, որից ստեղծվել էր։
Չասես. «Ոչ մեկին պատիժ վրա չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։
Քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին, ուստի իմ սուրն իր պատյանից դուրս է գալու բոլոր արարածների վրա՝ արևելքից մինչև հյուսիս։