Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
ՀՈԲ 32:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ոչ մեկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։ |
Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
Այս խոսքի ձևը փոխելու նպատակով է քո ծառա Հովաբն արել այս բանը։ Իմ տեր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պես և գիտի երկրի վրա եղած ամեն բան»։
Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ, լավ չէ դատաստանի ժամանակ աչառու լինել»։
Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։
Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
Եվ ես ձեզ լքված և արհամարհված դարձրի բոլոր ազգերի մեջ, քանի որ չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքով աչառություն էիք անում»։
Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։
Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։
աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։