ՀՈԲ 30:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցավի մեջ դրեցիր ինձ, զրկեցիր փրկության միջոցից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ինձ բարձրացրել ես, քամուն հեծնել տվել ու մրրիկով ցնցում ես։ |
Բայց այդպես չեն ամբարիշտները, Ո՛չ, այլ նման են քամուց քշված Եվ երկրի երեսից սրբված հողմափոշու։
Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։
Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։
Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։
Դրա համար կլինեն առավոտյան ամպի պես և վաղորդյան ցողի պես, որ անցնում է, կալից քշված փոշու պես, և ծխնելույզներից ելնող ծխի պես։