ՀՈԲ 3:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մահը մարդու հանգիստն է, որից հետո ճանապարհ չկա, որովհետև Աստված փակել է այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ է կյանք տալիս մի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։ |
«Քեզ իմաստուն կդարձնեմ և խելամուտ՝ այն ճանապարհին, Որով պիտի ընթանաս, և աչքերս վրադ կպահեմ»։
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, ո՞վ է քեզ նման, Հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունը շուրջդ է։
Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։