Ահա թե ինչու նրանց ճանապարհն իրենց համար սայթաքուն պիտի դառնա. խավարի մեջ պիտի գայթեն ու կործանվեն նրա մեջ, որովհետև այն տարին, երբ նրանց այցելելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրա,- ասում է Տերը։
Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։
Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։
Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա ամպ ու մեգ դրեց մեր և եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա լցրեց և ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թե ի՛նչ արեց Տերը եգիպտացիների երկրում։ Շատ օրեր մնացիք անապատում։
Ահա թե ինչու իրավունքը հեռա ցավ նրանցից, և արդարությունը չի հասնելու նրանց. մինչ նրանք լույս էին ակնկալում, խավար եղավ նրանց համար, մինչ լույսի էին սպասում, մթի մեջ քայլեցին։