ՀՈԲ 28:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց մահկանացուն չգիտի նրա ճանապարհը, չգտնվեց էլ այն մարդկանց մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։ |
Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։
Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը, ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։
Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,