ՀՈԲ 26:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։ |
Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։
Քանի որ եթե թաքնվեն դժոխքում, այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց, և եթե ելնեն երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, և եթե թաքնվեն Կարմելոսի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։
Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։