ՀՈԲ 22:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա համարձակ կլինես Տիրոջ առաջ ու զվարթ կնայես դեպի երկինք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այն ժամանակ Ամենակարողով կցնծաս ու դեմքդ դեպի Աստված կբարձրացնես։ |
Եվ Ամենակալը քեզ օգնական կլինի թշնամիներիդ դեմ ու հայտնապես կվարձատրի քեզ, ինչպես զտած արծաթ։
Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, զվարթ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։
Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։
և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։