ՀՈԲ 22:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասում էին. «Տերը մեզ ի՞նչ կանի», կամ՝ «Ամենակալն ի՞նչ կթափի մեր գլխին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ովքեր Աստծուն ասում էին. “Հեռացի՛ր մեզանից”, “Ամենակալը մեզ ի՞նչ է կարող է անել”, |
Այն բանից հետո, երբ մտա փարավոնի մոտ քո անունից խոսելու, չարչարեց ժողովրդին, և դու չփրկեցիր քո ժողովրդին»։
մեզ հե՛տ դարձրեք այդ ճանապարհից, հեռացրե՛ք մեզ այդ շավղից, մեր միջից հանե՛ք Իսրայելի Աստծու օրենքները»։
Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։
Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։
Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝