Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 22:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Նա սրանց տները բարիքներով լցրեց։ Բայց ամբարիշտների մտադրությունը հեռու է նրանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Բայց նա բարիքով էր լցրել նրանց տները։ Ամբարիշտների խորհուրդը թող ինձանից հեռու լինի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 22:18
9 Խաչաձեւ Հղումներ  

Սրանց ձեռքին են բարիքները. չի նայում ամբարիշտների արարքներին։


Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։


Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։


Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։


Տնկեցիր նրանց, և նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տվեցին։ Դու, Տե՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց երիկամներից։


Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։


Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։


“Այս ամենից հետո կվերադառնամ և կշինեմ Դավթի փուլ եկած տունը, նրա ավերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն,


Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ