Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 8:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 8:29
20 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։


«Վա՜յ մեզ, Հիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք, թե ո՛վ ես՝ Սուրբը Աստծու»։


Դու հավատում ես, որ մե՞կ է Աստված. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։


բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ»,


Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».


Քանի որ Աստված նույնիսկ մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։


Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։


Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։


Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։


Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։


Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակատեղին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար,


Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։


Իսկ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։


Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


Հեփթայեն Ամովնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես իմ վրա՝ պատերազմելու իմ երկրում»։


Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։


իսկ սա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամություն ունենք ես ու դու, Հուդայի՛ արքա, այսօր քո դեմ պատերազմելու չեմ եկել։ Աստված ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցե նա քեզ կործանի»։


Նրանցից ավելի հեռու խոզերի մի երամակ էր արածում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ