ՀՈԲ 22:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիմա քո շուրջը որոգայթներ են դրված, և սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մեջ գցել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։ |
Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։
Ցավերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատերը նրա ոտքերին են փարվելու սովի նեղության ժամանակ։
Նրանք ինչ որ ժողովել են, արդարներն են ուտելու, և իրենք չեն ազատվելու պատուհասներից. քամվելու է զորությունը նրանց։
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։